Ծագումով Կիպրոսից հայտնի բրիտանացի միլիարդատեր Անդրեաս Պանայոտուն նախապես տան համար պահանջում էր 100 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ գնորդների համար կա երկու նորություն՝ լավ և վատ: Լավն այն է, որ 2013 թվականի մարտին մեծահարուստը տան արժեքը իջեցրել է 35 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ վատն այն է, որ տան համար անհրաժեշտ է վճարել 65 միլիոն, ինչը նույնպես քիչ չէ:
Heath Hall-ը գտնվում է Լոնդոնի թանկարճեք թաղամասերից մեկում՝ Համպստեդում՝ Բիշոպս ավենյու փողոցում (The Bishops Avenue):
Այս հայտնի առանձնատունը կառուցվել է 1910 թվականին շաքարավազային մագնատ Ուիլյալ Պարկ Լայլայի համար:
Այս անշարժ գույքը համարվում է այնքան բացառիկ, որ հավանական գնորդները պետք է հուսալիության ստուգում անցնեն Glentree Estates ընկերության ռիելթորների մոտ:
Հայտնի բրիտանացի միլիարդատեր Անդրեաս Պանայոտուն Heath Hall-ը գնել է 2006 թվականին և 40 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել վերանորոգման համար: Տան շուրջը 12 հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են այգիները:
Առանձնատունը ունի 14 ննջասենյակ, մի քանի հյուրասենյակ, ճաշասենյակ, բիլիարդի սենյակ, թենիսի հրապարակ, կինոթատրոններ և այլ կառույցներ: Կա նաև ապաստարան անկանխատեսելի իրավիճակների համար՝ զուգարանով, բաղնիքով և հեռախոսագծերով, որոնք հնարավոր չի կտրել:
Տան ինտերիերը զարդարված է ձեռքի աշխատանքով պատրաստված մարմարներով և իտալացի հյուսների աշխատանքներով: