Չիկագոյի բնակիչ Քլինթոն Շեպերտը սահմանել է սատանայի անիվով պտտվելու շարունակականության նոր ռեկորդ: Նրա հիմնական ցանկությունն է եղել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը: Բացի այդ, քանի որ աշխարհում առաջին «սատանայի անիվը» տեղադրվել է հենց Չիկագոյում (դա տեղի է ունեցել 1893 թվականին), այդ քաղաքի բնակիչը որոշել է աշխարհին հիշեցնել այդ կարևոր փաստի մասին:
Շեպերտը մենեջեր է աշխատում Navy Pier զվարճանքների այգում՝ Չիկագոյի հայտնի տեսարժան վայրերից մեկում: Նա այնտեղ գտնվող «սատանայի անիվի» խցիկներից մեկում անցկացրել է 48 ժամ, 8 րոպե և 25 վայրկյան: Սնունդ և խմիչքներ նրան մատակարարել են տեղի ռեստորանները:
Ինչպես հայտնում է MigNews.com-ը՝ յուրաքանչյուր մեկ ժամը մեկ նրան թույլատրվել է 5-րոպեանոց ընդմիջում ունենալ: 32-ամյա ռեկորդակրի խոսքերով՝ որպեսզի չքնի, նա տեսախաղեր է խաղացել և ֆիլմեր դիտել Ջեյմս Բոնդի և Բեթմենի մասին:
Բացի այդ, Շեպերտը հաղորդագրություններ է փոխանցել իրեն աջակցող խմբի հետ: Սատանայի անիվով պտտվելու շարունակականության նախորդ ռեկորդը տևել է 30 ժամ 35 վայրկյան: Այն 2012 թվականի հուլիսին սահմանել է է կանադացի Ռոբի Գիբսոնը: