SS Ayrfield՝ «Լողացող անտառ»

Կյանքում ամեն ինչ շղթայական է, ու երբեմն պատահում է այնպես, որ մեկի վախճանը ծնունդ է դառնում նոր ինչ-որ բանի: Այդպես է եղել նաև բրիտանական SS Ayrfield շոգենավի հետ, որն արդեն երկար տարիներ լքված կանգնած է Սիդնեյի Օլիմպիական գյուղի ափին, իսկ նրա ժանգոտված մարմինը վաղուց արդեն վերածվել է մանգլենի ծառի: Նավի երկրորդ անվանումը «The Floating Forest» է, որը թարգմանաբար նշանակում է  «Լողացող անտառ»:

SS Ayrfield

Շոգենավը կառուցվել է Մեծ Բրիտանիայում 1911  թվականին և օգտագործվել է Ավստրալիայի կառավարության կողմից  ամերիկյան զորքերին տարբեր պարագաներ մատակակարելու համար, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գտնվում էին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

SS Ayrfield

Այն վաճառվել է 1950 թվականին և օգտագործվել է  Նյուքասլից Սիդնեյ ածուխ տեղափոխելու համար՝  մինչև  1972 թվականին չորոշվեց այն ուղարկել Սիդնեյի Homebush Bay ծովածոց, որտեղ էլ այն գտնվում է մինչ այսօր:

SS Ayrfield

Հատկանշական է, որ մինչև 2000 թվականի Օլիմպիական խաղերը ծոցում հաճախ տեղի են ունեցել նավերի խորտակումներ, այս վայրը նույնիսկ կոչել են նավերի  գերեզմանոց: Չնայած դրան՝ SS Ayrfield-ը դեռևս ջրի վրա է: Այս տարիների ընթացքում նրա վրա աճել են մանգլենի ծառեր՝ ստեղծելով իրական մացառուտ:

SS Ayrfield

Իհարկե, «Լողացող անտառը»  հատկապես գեղեցիկ է մայրամուտին: Ամբողջ աշխարհից լուսանկարիչներ են գալիս Սիդնեյ, որպեսզի լուսանկարեն եզակի վկայությունն այն բանի, թե ինչպես է բնությունը վերամարմնավորում այն ամենն, ինչ ստեղծում է մարդը:

You might also like