Ֆինլանդիա. Ռետրո տրամվայը վերադառնում է Հելսինկիի կենտրոն

Ողջ ամառվա ընթացքում քաղաքի փողոցներում հնարավոր կլինի շրջել հնագույն փայտե տրամվայով, որի տարիքը 104 տարեկան է: Այն կգործի մայիսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը շաբաթ և կիրակի օրերին Շուկայի հրապարակից  (№1 տրամվայի վերջնականգառը ) 10.00-ից 17.00-ը ամեն կես ժամը մեկ: 5  եվրոյով Թանգարանային տրամվայը  կանցնի Կրուունունհակա և Կայսաննիեմի շրջաններով, Երկաթուղային կայարանի կողքով և Ալեքսանտերինկատու փողոցով ետ կվերադառնա Շուկայի հրապարակ:

Tram  № 50

Անցած հարյուրամյակի սկզբի Հելսինկիի բնակիչների հիշողություններից հայտնի է, որ № 50 տրամվայը, որը շրջել է քաղաքում  1909  թվականին, շատ գեղեցիկ է եղել: Այն ունեցել է ընդամենը երկու փայտե նստարան, ետնամասը բաց է եղել, իսկ խիզախ տղաները ցատկել են նրա վրա հենց ընթացքի ժամանակ Պորտանինկատու փողոցի վրա՝  բարկացնելով վարորդին:

Tram  № 50

Տրամվայը ծառայել է բնակիչներին մինչև 1956  թվականը  և շրջել է Կուլոսաարի և Հաագա թաղամասերում, քաղաքի այն հատվածներում, որտեղ այժմ երկաթուղային տրանսպորտով գնալ հնարավոր չէ: Թանգարանային տրամվայի վերանորոգումը տևեց բավականին երկար. այն սկսվեց 2010 թվականի սկզբին և ավարտվեց  2013 թվականի գարնանը: Վերանորոգման մեծ մասը կատարվել է Էստոնիայի արվեստագետների ձեռքով:

You might also like