Բրիտանական Alton Towers ատրակցիոնների այգում հայտնվել է 14 հանգույցներով ամերիկյան եզրագնաց: Հանգույցների այս քանակը թույլ է տալիս նրան հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդակիր ատրակցիոնը ստացել է Smiler անվանումը: Այն նախագծվել է ինժեներների և գիտնականների համատեղ ջանքերով, ովքեր ամեն ինչից զատ ուսումնասիրել են նաև վախի բնույթը:
Բացի արագությունից և շատ թվով հանգույցներից այցելուներին սպասում են նաև օպտիկական պատրանքներ, որոնք կդառնան վախի յուրօրինակ խթան. հայտնում է Lenta.ru-ն: Ուղևորությունը կտևի 2 րոպե 45 վայրկյան: Smiler -ի առավելագույն արագությունը գերազանցում է 85 կմ/ժ-ն: Smiler-ը, որի շինարարությունը արժեցել է 18 միլիոն ֆունտ ստերլինգ, այցելուներ կսկսի ընդունել մայիսի 23-ից:
Այգին գտնվում է Ստաֆորդշիրում: Տոմսի արժեքը չափահաս այցելուի համար օնլայն գնելու դեպքում արժե 34.5 բրիտանական ֆունտ: Այգում կան բազում ատրակցիոններ՝ նախատեսված ցանկացած տարիքի այցելուների համար: