Մեծ Բրիտանիա. Լոնդոնի նոր տեսարժան վայր կդառնա ճապոնական հովհարը

Լոնդոնյան Պադինգտոն թաղամասում կհայտնվի նոր տեսարժան վայր:  Դիզայներները որոշել են կառուցել անսովոր կինետիկ կամուրջ, որը կմիացնի Գրանդ Յունիոն ջրանցքը և Շուկայի հրապարակը: Knight Architects ընկերության ճարտարապետների մտահաղացմամբ՝ երեք մետր լայնությամբ վահանակաձև նախագիծը կանցնի ջրանցքի քսան մետրով  և կբարձրանա հիդրավլիկ լծակների օգնությամբ:

Fan Bridge

Merchant Square  կամրջի  տախտակամածը բաղկացած կլինի  հինգ պողպատե բլոկներից, որոնք կբացվեն մեկը մյուսից հետո՝ հաջորդաբար: Կամուրջի վանդակապատերը պատված կլինեն լուսադիոդներով, որոնք կլուսավորեն ամբողջ կամուրջը: Ինչպես հայտնում է  Daily Telegraf-ը՝ շինարարությունը կավարտվի հաջորդ տարի:

You might also like