ԱՄՆ. Հաշմանդամ գիդերի սև շուկան բացահայտվել է

Նյու Յորքից որոշ հարուստ մայրիկներ վարձում են հաշմանդամ մարդկանց, ովքեր ներկայանում են ընտանիքի անդամ «Դիսնեյի աշխարհում»՝  հնարավորություն տալով ընտանիքի մյուս անդամներին խուսափել հերթերից: New York Post-ը բացահայտել է Դիսնեյի գիդերի սև շուկան, որտեղ ուղեկցելու համար գիդերը մեկ ժամի համար վերցնում են 130 դոլար, իսկ ութ ժամի համար՝ 1040 դոլար:

 "Disney World"

Դիսնեյի աշխարհի կանոնակարգի համաձայն՝ հաշմանդամները կարող են անցնել առանց հերթի, ինչից էլ հենց օգտվում են գիդերը և նրանց ծառայություններից օգտվելու  հնարավորություն ունեցող մարդիկ: Ինչպես հայտնել է կանանցից մեկը, ով օգտվել է նման գիդի ծառայությունից, իր աղջիկը սպասել է ընդամենը 1 րոպե ատրակցիոնից օգտվելու համար այն դեպքում, որ մյուս երեխաները սպասում են 2.5 ժամ:

 "Disney World"

Նա վստահ նշել է, որ մարդկանց 1%-ը հենց այդպես է վարվում: Թերթը նշում է, որ նման  անամոթ վարվեցողությունը շատ տարածված է Մանհեթենի մասնավոր  դպրոցներում: Ինչպես գրում է  news.com.au-ն՝ Դիսնեյի աշխարհը ոչ մի մեկնաբանություն չի արել այս հաղորդագրության վերաբերյալ:

 "Disney World"

You might also like