Չինաստան. Զբոսաշրջիկների հրավիրում են զբոսնել ժայռի վրայով` ապակե անցուղիով

Չինական Հայնան շրջանում զբոսաշրջիկներին հրավիրում են ժայռի վրա զբոսնելու, ավելի ճիշտ` 4000 ֆուտ բարձրությամբ ճանապարհով, անգամ ավելին` օդային ճանապարհը կառուցված է ապակուց:

Առաջարկը  նախատեսված է համարձակ զբոսաշրջիկների համար. ոչ բոլորը կհամարձակվեն անցնել 3 ֆուտ լայնությամբ ապակե հատակով կախված կամրջով, հայտնում է  Maily Dail-ը: Ներքև նայել  խորհուրդ չի տրվում:

«Օդային Ճանապարհը» տեղակայված է Տյանմեն  (Tianmen) լեռան վրա` Չժանցզյացզեում (Zhangjiajie), Չինաստան,  ծովի մակարդակից  4700 ֆուտ բարձրության վրա: 200 ֆուտ երկարություն ունեցող կամուրջը  ամրացված է արևմտյան գագաթին` Yunmeng Fairy Summit-ին, միացնելով  Tianmen Mountain-ը և Zhang Jiajie-ն: Մինչև կամուրջով անցնելը, զբոսաշրջիկները հագնում են հատուկ կոշիկներ, որպեսզի չկեղտոտեն ապակե հատակը:

You might also like