Spring Airlines-ի բորտուղեկցորդուհիները կկրեն սպասուհիների հագուստ

Շանհայի բյուջետային Spring Airlines  ավիաընկերությունը որոշել է զարդարել ուղևորների ինքնաթիռում անցկացրած ժամանակը: Հայտարարվել է բորտուղեկցորդուհիների համար լավագույն համազգեստի մրցույթ, որով  հետագայում կարելի է հիանալ թռիչքի ընթացքում: Բորտուղեկցորդուհիները կարող են կրել դպրոցականի, սուպերհերոսների, չարագործների համազգեստ, ինչպես նաև՝ ավանդական հագուստ. այսպիսի գաղափար է ստացվել ուղևորներից:

Spring Airlines

Բայց այս միտքը ոչ բոլորին է դուր եկել. հայտնում է News.com.au-ն: Մասնավորապես, փորձագետները նշում են, որ բորտուղեկցորդուհիների կարճ կիսաշրջազգեստները, բարձրակրունկ կոշիկները և թափված մազերը հակասում են անվտանգության նորմերին: Իրենց հերթին Spring Airlines-ի ներկայացուցիչները բացատրել են, որ խոսքը բոլոր թռիչքները «զգեստափոխման» վերածելու մասին չէ, բայց որոշ թեմատիկ թռիչքներ ամեն դեպքում կիրականացվեն:

Spring Airlines

Դրանց շրջանակներում օդաչուները կկրեն սպասարկուի, իսկ բորտուղեկցորդուհիները՝ սպասուհիների  հագուստ: Spring Airlines-ը հիմնադրվել է 2004  թվականին, այն չվերթներ է իրականացնում դեպի Մակաո, Հոնկոնգ, Ճապոնիա, Թայլանդ, Կամբոջա, ինչպես նաև՝ ամբողջ Չինաստանով:

You might also like