Հնդկական մայրաքաղաքի մետրոպոլիտենի ուղևորները սթափության ստուգում կանցնեն: Վերջերս սկսված փորձի շրջանակներում Կենտրոնական արդյունաբերական անվտանգության ուժերի (Central Industrial Security Force, CISF) անդամները կօգտագործեն ուղևորների շնչառության անալիզատորներ, ովքեր կասկածելի կթվան:
Եթե թեստը ցույց տա, որ ուղևորը խմած է, նրան չեն թույլատրի նստի գնացք: Նորարարությունը, ինչպես նշում է News.com.au-ն, կարող է սթափ ուղևորներին պաշտպանել խմած ուղևորների աղմուկից և հոտից:
Խմածությունը մեծ խնդիր է դարձել Դելիում, նույնիսկ փոխադրամիջոցներում հաճախ վեճեր են ծագում խմած և սթափ ուղևորների միջև: CISF -ի աշխատանքի շնորհիվ նաև հնարավոր է կազմել տվյալների բազա, և եթե հարբած ուղևորը մի քանի անգամ հայտնվի ցուցակում, նրա հանդեպ կկիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ: