Աշխարհի 10 ամենառոմանտիկ վայրերը.Պալաու կղզիներ

Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:

Palau Island

Պալաու կղզիներ

Պալաու կղզիները գտնվում է  Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպիններից արևելք: Այդ հազվագյուտ արշիպելագում արգելված է որևէ շինարարությունը` բնության գեղեցկությունը պահպանելու համար: Սակայն վաղուց, շատ վաղուց՝ դեռևս մեր թվարկությունից առաջ,  այդպիսի արգելքներ գոյություն չունեին: Այդ պատճառով այսօր այստեղ հնարավոր է հիանալ հնագույն բուրգերով, ամրոցների մնացորդներով և սեպագիր արձանագրություններով: Այդ ամենը գտնվում է կուսական բնության շրջապատում, որն էլ հանգիստը կղզում ավելի անմոռաց է դարձնում. կոկոսի ծառեր, էկզոտիկ ծաղիկներ, մաքրամաքուր ծովի ջուր, ծիրանագույն ստորջրյա ժայռեր: Ինչպես նաև այստեղ կան աշխարհում գոյություն ունեցող հազվադեպ կենդանիներ: Վաղուց հանդիպած չեք լինի մանդարին ձուկ կամ մրգային թռչող մուկ: Իսկ նարնջագույն մեդուզաները, որոնք ապրում են Ջելլիֆիշ մեդուզաների լճում, շատ տարիներ առաջ կորցրել են իրենց պաշտպանական ֆունկցիաները. նրանք չեն կարող խայթել, առանց վախենալու կարող եք բռնել:

Palau Island , Mandarin Fish

You might also like