Ճանապարհորդները տուն են վերադառնում այլ երկրների հարյուրավոր չօգտագործված թղթադրամներով. նշվում է Visa-ի նոր հետազոտությունում: Միջինում չօգտագործված գումարը կազմում է 285 ԱՄՆ դոլար: Մեծ մասամբ զբոսաշրջիկները ասում են, թե այդ գումարը պահում են հաջորդ ճանապարհորդության համար, բայց ամեն հինգերորդը նշում է, որ մոռանում կամ կորցնում է իրենն երկրում անպիտակ այդ փողերը:
Առավել հաճախ օտար արտարժույթ տուն են բերում սինգապուրցիները՝ 265 դոլար, այն դեպքում, որ Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի և Թայվանի բնակիչները՝ 1 դոլարից ոչ ավել. հայտնում է Travel Blackbord-ը: Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների 54%-ը նախընտրում են օգտվել միայն վարկային կամ վճարային քարտերից և իրենց հետ չեն վերցնում կանխիկ գումար: