Բարսելոնա. կենդանի քանդակներ ու դերասաններ

Ձեզ ենք ներկայացնում մի քանի լուսանկարներ` պատկերող կենդանի քանդակներ և արձաններ: Դրանք գրեթե բոլորը արված են Բարսելոնայի գլխավոր և հայտնի փողոցներից մեկում` Լա Ռամբլայում: Այս փողոցը հայտնի և ճանաչված է զբոսաշրջիկների կողմից, այս պատճառով էլ այստեղ կան մեծ թվով կենդանի քանդակներ և դերասաններ:

 

 

1. Վայրի Մալբորո կովբոյը. մետաղադրամը պետք է գցել «թքամանի» մեջ:

 

2. Բրոնզե կինը. մետաղադրամը ստանալուց հետո նա էլեգանտ ժպիտ կնվիրի:

 

3. Նախապատրաստություն. որոշ ժամանակից դերասանը կվերածվի բարսելոնյան հայտնի հուշարձանի:

 

4. Երկուսը մեկում. Էլեգանտ ջենթլմենը մետաղադրամի դիմաց  համբուրում է կանանց ձեռքը:

 

5. Իսկ սա բոլորովին եզակի է, որը թերևս հավաքել է ամենամեծ քանակով հանդիսականին: Նա անշարժ և անձեռք քանդակ չէ, այլ ծաղրածու, որը զվարճացնում է սրճարանի այցելուներին:

 

6. Ծաղրածուն հաճախ  դառնում է դեպի անցորդները, որոնցից շատերը նրա հետ խաղի մեջ են մտնում:

 

7.

 

8. Շատերին նա ծիծաղելիորեն նմանակում է կամ հաջողությամբ մատնացույց անում մարդկանց այս կամ այն հատկանիշը:

 

9. Չինական թրծակավ ռազմիկ. միայն աչքերն են մատնում, իսկ այնպես` ամբողջական պատճեն: Նույնպես անուշադրության չմատնված:

 

10. Իսկ սա «Նիկան» է. մետաղադրամի դիմաց ձեռքը կդնի ձեր գլխին: Վատ տարբերակ չէ. չնչին գումարի դիմաց ստանալ հաղթանակի աստվածուհու օրհնանքը :- )

 

11.Հնդկաստանը ահա այնտեղ է, ես հաստատ գիտեմ:

 

12.Եթե ցանկանում եք վաստակել նման ճանապարհով, ապա այս փողոցը ամենահարմարն է: Տեղացիների խոսքերով` այսպիսի դերասանները շատ եկամտաբեր են կառավարության, սրճարանատերերի, խանութների և այլնի համար: Զբոսաշրջիկները շատ են զբոսնում այստեղ: Ի դեպ` սա եկամտաբեր է նաև գրպանահատների  համար, որոնք օգտվում են ուշադրության պակասից և կատարում իրենց գործը:

 

13. Ի դեպ` ինչ եք կարծում, որքա՞ն են վաստակում այս դերասանները տուրիստական սեզոնի մեկ ամսում: 2-3 եվրո, 20-30 եվրո, 200-300 եվրո, 2000-3000 եվրո…..Իսկ ի՞նչ գումարով դուք կհամաձայնվեիք այս աշխատանքին. գրեթե անշարժ, ներկված, ճաշի և զուգարանի նվազագույն հնարավորությամբ:

 

You might also like