Մի քանի տարի շարունակ զբոսաշրջիկների համար ամենազանազան զվարճանքները ստեղծելուց հետո, ինչպիսիք են, օրինակ՝ զանազան սպաները, պանդայի ոճով սենյակները և ստորջրյա ռեստորանները, տուրիստական արդյունաբերությունը վերադարձել է արմատներին: Վերջին միտումներից է դարձել զբոսաշրջիկներին հանգիստ քուն մաղթելը: Ուսումնասիրությունների համաձայն՝ մեծահասակների 60%-ը շաբաթը գոնե մեկ անգամ քնի հետ խնդիրներ են ունենում:
Կոլորադոյի Park Hyatt Beaver Creek հյուրանոցում հարցին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել: Զբոսաշրջիկներին առաջարկում են հեռուստաալիք՝ «քնի ձայներ», որը հեռարձակում է քնի փորձագետների կողմից հատուկ ընտրված երաժշտություն, թթվածնի տարրաներ, որպեսզի նրանք ավելի հեշտ սովորեն բարձրության տարբերությանը, և մերսում: Բեռլինի Swisshotel հյուրանոցը օգտագործում է լուսային և արոմաթերապիա, սննդային հավելումներ և հատուկ բարձեր՝ որպես «քնային փաթեթ»:
Նույնիսկ ավիաընկերություններն են մտել այս գործընթացի մեջ, և այս ամռանը Delta Airlines-ը իր բիզնես-էլիտ դասում իր ուղևորներին կառաջարկի անկողնային սպիտակեղենի հավաքածու: Այժմ մնում է միայն քնելու համար տեղեր հարմարացնել նաև ավտոբուսներում. գրում է АВС-ն, բայց դա էլ է արդեն արված: Նման ավտոբուս արդեն գոյություն ունի և ուղևորները կարող են Լոնդոնից Էդինբուրգ մեկնել մահճակալներով: