Նիդերլանդներում կարելի է համտեսել կանեփի մայոնեզ

Manneken Pis («Միզող տղան») հոլանդական սրճարանների ցանցում որոշել են ճաշացանկը համալրել մայոնեզով, որը պատրաստված է կանեփից: Այն կմատուցվի ֆիրմային ուտեստի՝ կարտոֆիլ ֆրիի հետ: Գաղափարի հեղինակը ցանցի սեփականատեր Ալբերտ վան Բեքն է (Albert van Beek), ում մոտ այս միտքն հղացել է հարևանությամբ գործող կաֆե-շոփից, որտեղից մշտապես մարիխուանայի բույր է գալիս:

Manneken Pis

Ընդ որում՝ վան Բեքը ընդգծում է, որ մայոնեզը չի պարունակի թմրանյութի հիմնական ակտիվ բաղադրիչը՝ տետրահիդրոկաննաբինոլ, այդ պատճառով սոուսը կունենա կանեփի միայն համն ու բույրը: Իսկ հոգեմետ ազդեցություն այցելուները չպետք է ակնկալեն:  Manneken Pis ցանցը կազմված է մի քանի հասարակական  սրճարաններից Ուտրեխտում և Ամստերդամում: Lenta.ru-ն հիշեցնում է, որ Նիդեռլանդներում մարիխուանան և մյուս թմրանյութերը արգելված են, բայց կաֆե-շոփերի համար բացառություն է արված. նրանք իրավունք ունեն մեկ հոգու  մինչև 5 գրամ թմրանյութ վաճառել:

Manneken Pis

Նման հաստատությունները իրավունք չունեն գովազդվել , ինչպես նաև՝ նրանց ներկայացված է հասարակական կարգի պահպանման խիստ պահանջներ: 2013 թվականի սկզբից նրանք իրավունք ունեն վաճառել իրենց ապրանքը մինչև 18 տարեկաններին: Նիդեռլանդներում ընդհանուր առմամբ գործում է շուրջ 700  կաֆե-շոփ: Ավելի վաղ նախատեսվում էր արգելել մարիխուանայի վաճառքը օտարերկրացիներին, բայց այս օրենքը այդպես էլ ուժի մեջ չմտավ:

You might also like