Clothing Optional Dinner` ռեստորան նուդիստների համար, որը գտնվում է Նյու Յորքի հենց կենտրոնում՝ Մանհեթենում: Այս ռեստորանի այցելուները մուտք գործելիս հանում են ոչ միայն վերնազգեստները, այլև ամբողջ հագուստը՝ մնալով այնպես, ինչպես «ծնվել են»: «Clothing Optional Dinner» անսովոր հաստատությունը, ըստ էության, ևս մեկ վայր է նուդիստների համար, ովքեր հոգնել են վայրի լողափերից և սիրում են ավելի էլեգանտ և մեղմ վայրեր:
Նուդիստական ռեստորանը բացել է Ջոն Օրդովերը, ով հանդիսանում է Նյու Յորքի նուդիստական համայնքի անդամ: Սպասարկող անձնակազմին նա ընտրել է համացանցի և ընկերների միջոցով: Արդյունքում ստացվել է անսովոր ռեստորան՝ նույնքան անսովոր այցելուներով: Չնայած այցելուների նման անսովոր տեսքին՝ սպասարկող անձնակազմի փոխանցմամբ՝ այստեղ անցկացվում են բավականին պատշաճ և անվտանգ երեկոներ, թեև շատերին թվում է, թե այս հաստատությունում կարող են կազմակերպվել սանձարձակ գինարբուքներ: Ռեստորանի այցելուները մեծամասամբ 40 անց են:
Ամենաերիտասարդ հյուրերը եռեսունանց կանայք և տղամարդիկ են, մեծամասամբ՝ ամուսնական զույգեր: Միակ բանը, որով այս հյուրերը տարբերվում են մյուս մարդկանցից այն է, որ նրանք չեն սիրում կրել հագուստ, բայց դա ոչ մի դեպքում առիթ չէ նրանց բարոյալքված համարելու համար: Հարկ է նշել, որ ռեստորան մերկ գալիս են միայն հյուրերը, մատուցողները համազգեստ են կրում՝ սանիտարական ստանդարտներին համապատասխան: