Անցյալ գարնանը Հելսինկիի երկաթգծի կայարանը երեք շաբաթով վերածվել էր ծաղկող քաղաքային այգու: Ծառերը, թփերը և ծաղիկները դիմավորում էին ուղևորներին արդեն կայարանի հարթակներում:
Այս տարի ևս նախագիծը կշարունակվի: Պարտեզի դիզայնի հաղթողները, ինչպես և անցյալ տարի, եղել են Հյամե (HAMK) պրոֆեսիոնալ դպրոցի ուսանողները: Հենց նրանք երկաթգծի կայարանում կսկսեն իրենց «Առեղծվածային այգի» անվանումով նախագծի աշխատանքները:
Նախագծի մեկնարկային կետ համարվում է դեկորատիվ և մշակութային բույսերի համադրությունը: Այգու վերազինման աշխատանքները կսկսվեն մայիսի 16-19-ը, իսկ պաշտոնական բացումը կլինի մայիսի 21-ին: Նախատեսվում է, որ երկաթգծի այգին կուրախացնի քաղաքացիներին և եկվորնեին ողջ ամռան ընթացքում: