ԱՄՆ. Զբոսաշրջիկները նախընտրում են անվտանգությունն ու ցածր գները

Ճանապարհորդություն պլանավորելիս ճանապարհորդների  57%-ը ուսումնասիրում են տվյալ ուղղությանը նվիրված կայքեր, իսկ զբոսաշրջիկների 55%-ը ուսումնասիրում են կայքեր՝ նվիրված հենց ճանապարհորդությանը: Զբոսաշրջիկների  50%-ը ուսումնասիրում են 4 կամ ավելի ռեսուրս՝ ընտրելով ճանապարհորդական ուղղություն, իսկ 55%-ը նախընտրում են ապավինել հարազատների, ընկերների և գործընկերների խորհուրդներին: Ճանապարհորդների պատմություններով կայքերը հանդիսանում են տեղեկատվության կարևոր աղբյուր. նշվում է CNN-ի՝ զբոսաշրջիկների նախասիրությունների և վարքագծային միտումների  հետազոտության մեջ:

CNN travel

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների երկու երրորդը առաջին տեղում դնում է անվտանգությունը, երբ որոշում է մեկնել ճանապարհորդության արտասահման: Երկրորդ տեղում ճանապարհորդության արժեքն է: Բայց միայն արժեքը չէ, որ ազդում է տեղի ընտրության վրա. երրորդ տեղում հայտնվել է առողջարանի կամ հյուրանոցի հեղինակությունը: CNN-ը հարցում է անցկացրել աշխարհի 70 երկրների զբոսաշրջիկների շրջանում պարզելու համար, թե ինչ գործոններ են ազդում զբոսաշրջիկների վրա: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ընտրության հարցում գլխավոր են.

Travel

– 67% անվտանգություն,
– 60% արժեք,
– 58% հեղինակություն,
– 55% հասանելիություն և տեղեկատվության առատություն,
– 54% բազմազան զվարճանք և հարմարավետություն:

 

You might also like