10 լավագույն վայրերը մեղրամսի համար (Մաս 7)

«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:Kerala, India

Քերալա, Հնդկաստան

Հնդկաստանի գեղեցիկ նահանգներից մեկը` Քերալան, գտնվում է Արաբական ծովի ափին: Խոսակցություններ են գնում, որ այս նահանգը իդեալական է համարվում նորասակների մեղրամսի համար: Լճեր, ծովափեր, ծովածոցեր և թմբեր. ընտրությունը մեծ է, որը ձեզ հարազատ է, այն էլ   կարող եք ընտրել: Քերալայում լավ զարգացած են ենթակառուցվածքները, սակայն այդ ամենով հանդերձ պահպանված է հնագույն ճարտարապետությունը և դարերի ավանդույթը, որն էլ էլ ավելի հատուկ և անմոռաց է դարձնում դեպի Հնդկաստան ճանապարհորդությունը: Այստեղ հնարավոր է զբոսնել ծովում լողացող տնակով` ժամանակակից  բրնձե նավակով, կահավորված խոհանոցով, ննջարանով և պատշգամբով, ինչպես նաև՝ համտեսել սուր համեմունքներով պատրաստված ազգային խոհանոցի ուտեստները:

Kerala, Houseboat

You might also like