Եգիպտոսում բացվել է հյուրանոց չխմողների համար

Եգիպտական հայտնի Հուրգադա  առողջարանային գոտում բացվել է առաջին ոչ ալկոհոլային հյուրանոցը՝ Le Roi Hotel: Սեփականատերերը բացատրել են, որ սա սովորական հյուրանոցի «այլընտրանքային» տարբերակ է. զբոսաշրջիկները պետք է իրենք ընտրեն, թե արդյոք ցանկանում են հանգստանալ աղմկոտ և խմած հարևանների շրջապատում, թե ընտրել խաղաղ մի տեղ:

Le Roi Hotel

Հյուրանոցի բացման արարողությանը, ինչպես հայտնում է  A llafrica.com-ը, բարի սեղանի վրա ցուցադրվել է ալկոհոլի բազում տեսականի, հետո հավաքվածների միաձայն համաձայնությամբ դրանք հանդիսավոր կերպով կոտրել են: Հյուրանոցն ունի ևս մեկ նորարարություն. այն մի ամբողջ հարկ ունի միայն կանանց համար: Դա հյուրանոցի ամենավերջին հարկն է՝ հատուկ կանացից կազմված  անվտանգության ծառայությամբ. հայտնում է Ինտերֆաքսը:

No drink

Ընդ որում՝ հյուրանոցատերերը հերքում են, թե հյուրանոցը գտնվում է կառավարության կամ կրոնական ճնշման տակ՝ պնդելով, որ սա ընդամենը նոր մոտեցում  է տուրիզմի ոլորտում: Որպես ապացույց՝ հյուրանոցի ադմինիստրացիան ընդգծում է, որ սպասում են ցանկացած զբոսաշրջիկի՝ և քրիստոնյա, և մահմեդական:

You might also like