Ֆրանսիա. Ոստիկանները պարեկություն կանեն Էյֆելյան աշտարակի մոտ

Գողությունները կանխելու և զբոսաշրջիկներին գեղեցկությունը ապահով կերպով վայելելու համար որոշում է կայացվել Փարիզի խորհրդանիշի մոտ թողնել ոստիկաններին: Աշխարհահռչակ Լուվր թանգարանը, ցավոք, միակ վայրը չէ, որտեղ դարանակալում են գրպանահատները: Զբոսաշրջիկների դրամապանակների համար պակաս վտանգավոր չէ Էյֆելյան աշտարակը:

 Eiffel Tower

Յոթ միլիոն այցելուների հետ ամեն տարի ավելանում է նաև հանցագործության մակարդակը: Եթե նախկինում պահակախումբը կարող էր աշտարակ բարձրանալ միայն բացառիկ դեպքերում, ինչպիսին է, օրինակ՝ ահաբեկչությունը, ապա հիմա հերթապահները մշտական ներկայություն կապահովեն  դիտահրապարակներում, որտեղ ամենաշատն են զբոսաշրջիկները բաժանվում իրենց դրամապանակներից:

 Eiffel Tower

Ոստիկանապետը այս միջոցները մեկնաբանել է՝ որպես աշխարհի մշակութային մայրաքաղաքի հեղինակության պահպանում: Նրա կարծիքով՝ պետք չէ թույլ տալ, որ Փարիզը դառնա գրպանահատների հոմանիշ. գրում է  Le Figaro-ն:

You might also like