10 լավագույն վայրերը մեղրամսի համար (Մաս 4)

«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում: 

Lisbon

Լիսաբոն, Պորտուգալիա

Վեցժամյա ավիաթռիչքը ձեզ կհասցնի  արևային և տաք  Պորտուգալիա: Լիսաբոնը Եվրոպայի ամենաերիտասարդ մայրաքաղաքներից մեկն է, քանի որ 1755 թվականին այն գրեթե ամբողջապես ավերվել է երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Լիսաբոնում ձեզ կսպասի զբոսանքը նեղլիկ փողոցներով, ծովամթերքներով և ձկներով պատրաստված ընթրիքները փոքրիկ ռեստորաններում, իսկական նավահանգիստը և տաք երեկոները: Մի խոսքով ամեն ինչ տալիս է  saudad զգացողության համար: Հենց այդպես են պորտուգալացիները անվանում հաճելի տխրության, ինչ-որ անհասկանալի երևույթի մոտեցման, հեռավորության և գեղեցիկի զգացողությունը:

Portugal

You might also like