Բրիտանական Hurlingham Travel ընկերությունը մշակել է յուրահատուկ ուղևորություն՝ շուրջերկրյա ճանապարհորդություն, որի մասնակիցները կայցելեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի 962 հուշարձաններ: Ամենաթանկարժեք շրջագայությունը նախատեսված է երկու հոգու համար և կարժենա 990 հազար ֆունտ ստերլինգ (1.5 միլիոն դոլարից մի փոքր ավել). հայտնում է ՌԲԿ-ն:
Հաճախորդներին սպասվում է թռիչք բիզնես դասով և աշխարհի լավագույն հյուրանոցները. սկսած՝ Փարիզի Hotel George V-ից և Վենետիկի Cipriani Hotel-ից, մինչև՝ Նյու Յորքի Plaza և Մոսկվայի Ritz-Carlton Hotel-ը:
Երկու տարի տևողությամբ ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկները կտեսնեն հնդկական Թաջ Մահալը, Հորդանանի Պետրա քաղաքը, Կամբոջայի Անգկոր Վատ տաճարը, եգիպտական բուրգերը, Պեկինի Արգելված քաղաքը, Պերուի Մաչու–Պիկչուն, Մեծ Բրիտանիայի Սթոունհենջը և համաշխարհային ժառանգության այլ հուշարձաններ: