Մալդիվյան առողջարանային Conrad Maldives Rangali Island հյուրանոցը իր այցելուներին հնարավորություն է տալիս հետազոտել կետերին, շնաձկներին պրոֆեսիոնալ ծովային կենսաբանների հետ միասին: Maldives Whale Shark Research Programme (MWSRP) բարեգործական կազմակերպության աշխատակիցները կհիմնվեն Ռանգալի կղզում (Rangali, Alifu Dhaalu Atoll, Մալեից 100 կմ հարավ-արևմուտք) մայիս և հունիս ամիսների ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերից մինչև փետրվար ամիսներին:
Հյուրերը կարող են ոչ միայն դիմակով լողալ շնաձկների շրջապատում, այլև օգնել կենսաբաններին անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու հարցում, որպեսզի ավելի շատ տեղեկություններ հավաքեն ոչնչացման եզրին հայտնված մոլորակի խոշորագույն ձկների մասին: Հյուրանոցը գտնվում է ստորջրյա ժայռից քիչ հեռու, որտեղ էլ գտնվում են այդ եզակի շնաձկները, այդ իսկ պատճառով կենսաբաններին և հյուրերին 80% հավանականությամբ հաջողություն է սպասվում. հայտնում է Conrad Maldives-ի մամլո-խոսնակը: Մալդիվյան կղզիների տարածքում են գտնվում երկրի խոշորագույն ձկնատեսակները:
Նրանք ունեն տպավորիչ խայտաբղետ գույն, դանդաղ լողում են, սնվում են բացառապես պլանկտոններով և ունեն 20 մետր երկարություն. սա գրեթե այն ամենն է, ինչ հայտնի է այս ծովային հսկաների մասին, որոնք նշված են Միջազգային Կարմիր գրքի ցուցակում: Անցյալ տարի հյուրանոցում արդեն գործել է նման ծրագիր. վճարելով երկշաբաթյա հանգստի (մոտավորապես 1290 եվրո) և ավիատոմսերի համար՝ հյուրերը կարող էին միանալ պրոֆեսիոնալ աշխատողներին, որպեսզի ավելի շատ տեղեկացվեն շնաձկների մասին: