10 լավագույն վայրերը մեղրամսի համար (Մաս 2)

«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում: 

France, Paris

Փարիզ, Ֆրանսիա

Փարիզը դա Փարիզն է:  Մեղրամսի համար անվերապահ ռեկորդակիրը, որտեղ տարիներ ի վեր սիրահար զույգերը անցկացնում են իրենց երջանիկ օրերը: Երկրի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը կդիմավորի ձեզ հարմարավետության և գեղեցկության, նրբահամ խորտիկների, անուշաբույր օծանելիքների և  բազմազան սիրային պատմությունների մթնոլորտում: Այցելեք հրապարակներ, լուսանկարվեք այն պատի մոտ, որտեղ աշխարհի 311 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը: Մեղրամիսը Փարիզում ճշմարիտ ուղին է ամուսնական կյանքը գեղեցիկ, հաճելի և հեքիաթային սկսելու համար:

83601198_1329250917_lo

You might also like