«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:
Վենետիկ, Իտալիա
Մեղրամիսը Վենետիկում այնքան հիանալի ընտրություն է, որ շատերը առանց մտածելու այստեղ են անցկացնում մեկ, երկու և նույնիսկ երեք մեղրամիս: Եվրոպական ռոմանտիկայի մայրաքաղաքը դարեր ի վեր չի զիջել իր դիրքերը: Հնագույն փողոցները, շքեղ հյուրանոցները, ջրանցքներով զբոսանքը, լուսամփոփները. նման անմոռաց ճանապարհորդությունից հետո արդեն ընտանեկան կյանքը այնքան էլ վախենալու չի թվում: Անպայման այցելեք օպերա, ավանդական խոհանոցով ռեստորաններ, պատմական սրճարաններ, որոնք այստեղ բավականին շատ են: Հատկապես հիասքանչ է երեկոյան Վենետիկը, երբ վառվում են բոլոր լույսերը և քաղաքը վերակենդանանում է մինչև աշխատանքային օրվա սկիզբը: