Քարեր հավաքելու համար Թուրքիայում կարող են բանտ նստել

Թուրքիայում հնագույն գործերի գողության և մաքսանենգության մեղադրանքով ամերիկացի զբոսաշրջիկ է ձերբակալվել: «Հնագույն» և «Խիստ արժեքավոր» գործերը պարզվում է ժայռաբեկորներ են եղել, որոնք Միսիսիպի նահանգից ժամանած 30-ամյա զբոսաշրջիկը հավաքել է Անթալիայի լողափից: Տղամարդը ձերբակալվել է անցած շաբաթ օդանավակայանում` անվտանգության աշխատակիցների կողմից:

Stone

Նրա ուղեբեռում հայտնաբերել են լողափում հավաքած քարերի հավաքածուն, այդ թվում՝ աղյուսե քարի կտոր և մարմարի փոքրիկ եռանկյունաձև կտոր. հայտնում է Ինտերֆաքսը: Ձերբակալվածի խոսքերով՝  կնոջ հետ միասին նրանք հաճախ են հավաքում քարեր և այլ առարկաներ լողափերից՝ որպես հուշանվերներ: Զբոսաշրջիկը պնդում է, որ չէր էլ կարող մտածել, որ հանրային լողափում պարկել է արժեքավոր քարերի վրա և որի կողքին չկա ոչ մի  պատմական վայր կամ հին ավերակ: Ամերիկացին ազատության մեջ կսպասի դատարանի վճռին: Նրան արգելված է լքել երկիրը: Թուրքիայում կիրառվում են խիստ օրենքներ՝ կապված պատմական իրերի մաքսանենգության հետ:

Stone

Ընդ որում օրենքում գոյություն ունի բազմաթիվ սահմանումներ, թե հենց որն է նշանակում  «պատմական գործ»: Այնուամենայնիվ, պատմական գործերի մաքսանենգության առավելագույն պատիժը կազմում է 12 տարի: Այդպիսի օրենքներ գոյություն ունեն աշխարհի շատ այլ երկրներում: Զբոսաշրջիկները հաճախ են բանտում հայտնվում պատմական հուշարձանի քար վերցնելիս՝ ինչպես Հունաստանում, կամ մարջան քարի կտոր վերցնելիս՝ ինչպես Եգիպտոսում:

You might also like