Իսպանիան սպասում է թռչունների սիրահարներին

Իսպանական Վալդես քաղաքում (Valdés, Աստուրիա նահանգ)  մշակվում է ծրագիր էկոտուրիզմի  և թռչունների սիրահարների համար: Գլխավոր տեսարժան վայր է դարձել Բուստո քաղաքի լճակը  (Busto, Լուարկիից 6 կլիլոմետր հյուսիս-արևելք), որը վերականգնվել է բնապահպանական կազմակերպությունների և տարածաշրջանի կառավարության աջակցությամբ: Սկսած հնագույն ժամանակներից այս լճակը չվող թռչունների համար որպես կանգառ էր ծառայում, բայց վերջին տարիների  անբարենպաստ բնապահպանական փոփոխությունները այն դարձրեցին անպիտան թռչունների բնակության համար:

Birdwatching

Այժմ լճակը կրկին լի է ջրով, խողովակներ են անցկացվել անձրևաջրերի համար, իսկ հատակը ծածկված է հատուկ, անջրանցիկ շերտերով. գրում է BuenaEspana.ru-ն: Լճակը և նրա բնակիչները մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների և բնության սիրահարների շրջանում. Բուստո են մեկնում լուսանկարիչները, նկարիչ-կենդանաբանները և  բոլոր նրանք, ում դուր են  գալիս թռչուններն ու գեղեցիկ բնապատկերները: Ներկայումս Վալդեսում մշակվում են մի շարք էքսկուրսիոն ծրագրեր զբոսաշրջային պահանջարկը բավարարելու համար, միևնույն ժամանակ՝ վնաս չհասցնելով թռչուններին և կենդանիներին:

You might also like