2013 թվականի մայիսի 31-ից հունիսի 9-ը Սինգապուրում կանցկացվի Փողոցային սննդի առաջին համաշխարհային կոնգրեսը (World Street Food Congress, WSFC): Միջոցառումը կազմակերպել է հայտնի ասիացի ֆոտոլրագրող և հաղորդավար TLC Asia հեռուստաալիքով հեռարձակվող «The Food Surprise!» խոհարարական հաղորդման հեղինակ Կ.Ֆ. Սիտոհը (K.F. Seetoh)՝ Սինգապուրի զբոսաշրջային վարչության աջակցությամբ:
Կոնգրեսի Խորհրդի կազմում են հայտնի ամերիկացի ավագ խոհարար, խոհարարական հաղորդավար Էնթոնի Բուրդենը (Anthony Bourdain), ամերիկացի խոհարարական քննադատ Ջեյմս Օսլենդը (James Oseland), հայտնի նյույորքյան Spice Market շուկայի սեփականատեր Ժան-Ջորջ Վոնգերիխտենը (Jean-Georges Vongerichten), ինչպես նաև՝ Լոս Անջելեսի Spice Table ռեստորանի տեր և ավագ խոհարար Բրայանթ Նգը (Bryant Ng):
Այս անսովոր ֆորումի հիմնական նպատակը լայն հանրությանը համաշխարհային փողոցային սննդի բազմազանությունը ցուցադրելն է, ինչպես նաև՝ զանգվածային փողոցային սննդի մշակույթում նոր, թարմ գաղափարներ և հնարավորություններ մտցնելը : Տասն օրվա ընթացքում աշխարհի ազգային խոհանոցների ամբողջ հմայքը կարելի է վայելել մեկ վայրում՝ Ֆորմուլա 1 ձիավարժարան-ակումբում (F1 Pit Building & Paddock). հայտնում է Սինգապուրի զբոսաշրջային գրասենյակը: