Հնդկական Գոա նահանգի իշխանությունները արգելել են իրենց նահանգի տարածքում բացել Playboy լողափային ակումբ, որը պետք է դառնար առաջինը երկրում: Տեղական կառավարման մարմնի ղեկավարի խոսքերով՝ պատճառը զուտ տեխնիկական է. ափամերձ սրճարանների լիցենզիա նահանգում տրվում է միայն անհատ ձեռներեցներին, ոչ թե ընկերություններին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ բացման պատրաստություններով զբաղվում էր Մումբայի PB Lifestyle ընկերությունը, որը ստացել է համապատասխան լիցենզիա: Ընկերությունը նշել է, որ ակումբում կպահպանվեն հնդկական բարոյական նորմերը, մասնավորապես՝ աղջիկները չեն շրջի կիսամերկ՝ ինչպես ցանցի մյուս հաստատություններում:
Այնուամենայնիվ, այս ծրագիրը բուռն հակասություններ առաջացրեց Հնդկաստանում. Playboy-ի քննադատները հավաստիացնում են, որ այդ ապրանքանիշի ակումբները պրոպագանդելու են մարմնավաճառությունը: Նախատեսվում էր, որ Գոայի ակումբը կլիներ առաջինը, իսկ մինչև 2021 թվականը երկրում դրանց թիվը կհասներ 120-ի: