Փարիզում և Բորդոյում տեղի կունենա «գիշեր՝ աստղերի ներքո»

Հունիսի 14-ին Փարիզի արևմտյան ավանում` Բուլոն-Բիյանկուրում (Boulogne-Billancourt), կանցկացվի  «գիշեր աստղերի ներքո» ակցիան: Գիշերը` սկսած 19:00-ից, կազմակերպիչները բոլոր ցանկացողներին`  երեխաներով և կենդանիներով, վրաններով հանդերձ, կսպասեն Ռոտշիլդի (Parc Rotschild) այգում, որպեսզի նշեն ամռան սկիզբը և գիշերը անցկացնեն հսկայական խարույկի շուրջ: Ծրագրում ընդգրկված է խամաճիկների թատրոնի և կրկեսի դերասանների ներկայացումներ, գուշակություններ և երաժշտություն, ինչպես նաև՝ կրակային շոու:

Under stars in the park

Կեսգիշերին նախատեսված է ներկայացում ցուցադրել, որի մասին մանրամասները դեռևս գաղտնի են պահում. հայտնում է  Tout-Paris.org կայքը: Իսկ առավոտյան ժամը 6:30-ին կարելի է այցելել առավոտյան յոգայի դասընթացին, իսկ 7:30-ին նախաճաշել: Նույն օրը այդպիսի ակցիա կանցկացվի նաև Բորդոյի քաղաքային այգում: «Գիշեր՝ աստղերի ներքո» ակցիային մասնակցելը անվճար է, սակայն այգում տեղի համար հարկավոր է վճարել երեխաների համար 10 եվրո, իսկ մեծահասակների համար 15 եվրո: Տեղերի քանակը սահմանափակ է: Այդ իսկ պատճառով ցանկացողներին խնդրում են շտապել և նախօրոք պատվիրել վայրը:

You might also like