Կորեայում հայտնվել է ապակե ճանապարհ

Sky Walk Հարավային Կորեայի  Սեուլից հետո մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Պուսանում, հունիսի 1-ից կսկսի աշխատել  Sky Walk ապակե ծովային ճանապարհը, որը նախատեսված է սուր զբացողությունների սիրահարների համար: Նրա երկայնքով զբոսանքի ընթացքում ջրի վրայով քայլելու պատրանք է ստեղծվում: Ճանապարհը կկառուցվի Իգիդե այգում՝  Օրյուկդո կղզու  հարավային կողմում՝ ջրի մակերևույթից 40 մետր բարձրության վրա: Ինչպես հայտնում է Կորեայի Զբոսաշրջային  կազմակերպությունը՝  Sky Walk-ը կունենա U տառի ձև՝ տարածվելով ծովի վրա 12-13 մետր: Նոր տեսարժան վայրով զբոսանքը կլինի անվճար:

You might also like