ԱՄՆ. Legoland Hotel է բացվել Կոլիֆորնիայում

Legoland Hotel-ը բացվել է Կալիֆորնիայում գրեթե հենց Լեգոլենդի մուտքի մոտ: Սա Հյուսիսային Ամերիկայում իր տեսակի մեջ առաջին հյուրանոցն է: Հյուրանոցի 250  համարները ձևավորված են տարբեր ոճերով, իսկ հյուրերը կարող են ընտրել երեք տարբերակներից մեկը՝ Ծովահեններ, Թագավորություն և Արկածներ:

 Legoland Hotel

Սենյակների ննջասենյակային հատվածը բաժանված է երկու մասի. մի մասում թագավորական չափսի անկողինն է ծնողների համար, մյուս մասում՝ մանկական գոտին է, որտեղ տեղադրված է երկհարկանի մահճակալ: АВС-ն զբոսաշրջիկներին մի քանի  խորհուրդ է տալիս. հյուրանոցում կա 20 դոլար օրական վճար, որը ներառված չէ բնակության ընդհանուր գումարի մեջ:

 Legoland Hotel

Ավելի լավ է ընտրել 2-րդ կամ 3-րդ հարկերի արևմտյան հատվածի սենյակներից մեկը, որոնցից բացվում է տեսարան դեպի օվկիանոս: Հյուրանոցի հյուրերը կարող են ընտրել ատրակցիոններ Լեգոլենդում՝ նախքան նրա բացվելը: Մայիսի առաջին հանգստյան օրերին այս հյուրանոցի մեկ համարը մեկ գիշերվա համար կարժենա  339 դոլար:

You might also like