Hoteles.com-ի տվյալների համաձայն՝ մեկնելով ճանապարհորդության՝ շվեյցարացիները ծախսում են € 151 եվրո գումար հյուրանոցի մեկ գիշերվա համար՝ այս ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը: Նրանց հետևում են սինգապուրցիները, որոնք վճարում են € 144 եվրո՝ մեկ գիշերվա համար: Ցուցակը շարունակում են ճապոնացի զբոսաշրջիկները, ովքեր ծախսում են € 121 եվրո և ավստրալիացիները՝ € 119 եվրոյով:
Տնտեսական ճգնաժամի պատճառով եվրոպացիները կրճատել են իերնց ծախսերը՝ ընտրելով մատչելի հյուրանոցներ: Գերմանացիները հյուրանոց են ընտրում միջինում օրական € 90 եվրո վճարով, իտալացիները՝ 87, հույները՝ 79, իսպանացիները՝ 73, իսկ ֆրանսիացիները՝ 88 եվրոյով: Պորտուգալացիները ճանաչվել են ամենատնտեսողներից մեկը. նրանք վճարում են 71եվրո, իսկ հնդիկները՝ 69. գրում է The Local-ը: