Իտալիա. Յուրայի դարաշրջանի օդանավակայան

Թուրինի օդանավակայանից մեկնող ուղևորներին այժմ կճանապարհի հսկայական դինոզավրը. այսուհետ օդանավակայանի մեկնման սրահը կզարդարի  4 մետր բարձրությամբ և 14 մետր լայնությամբ դինոզավրի կմախքը: Բնական գիտությունների մարզային թանգարանի խորհրդանիշ «Դինոն» իրենից ներկայացնում է գիգանտոզավրի ճշգրիտ պատճենը, որը ապրել է Երկրի վրա 90 միլիոն տարի առաջ, որի մնացորդները հայտնաբերվել են Պատագոնիայում 1993 թվականին:

"Dino"

Դինոզավրը Թուրինի օդանավակայանոմ կմնա վեց ամիս շարունակ. դա Պեմոնտայի տարածաշրջանի մշակութային վարչության և օդանավակայանի ադմինիստրացիայի հետ համատեղ կատարված հերթական նախաձեռնությունն է: Վերջերս հենց այդ նույն սրահում  անցկացվել է գրքերի ցուցահանդես՝ «Գրքերի սրահի» շրջանակներում, իսկ ապագայում այստեղ նախատեսվում է տեղադրել  ավտոմեքենաների ցուցահանդես կամ ժամանակակից արվեստների պատկերասրահ:

You might also like