Հուլիսի 15-ի գիշերը Կամչատկայում արջը հարձակվել է վրանի վրա, որտեղ հանգստանում էին զբոսաշրջիկները: Պատահարի արդյունքում վիրավորվել է մի կին:Կենդանին, պատռելով վրանը, դուրս է քաշել կնոջը: Բարեբախտաբար, կինը ստացել է միայն աջ թևի վնասվածք: Բայց, եթե գազանին չվախեցներ մյուս զբոսաշրջիկների ներկայությունը, հարձակումը կարող էր լիներ ավելի լուրջ վնասվածքներով:
Կամչատկայի ադմինիստրացիայում ասում են, որ կնոջ վրա հավանաբար հարձակվել է էգ արջը, որը իր երկու քոթոթների հետ սնվում էր զբոսաշրջային կայանում: Նախկինում նույնպես գրանցվել է նմանատիպ հարձակում փոխադրամիջոցի վրա:
Մալկի գյուղի շրջանում այս օրերին շրջում են որսի մասնագետներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում լիկվիդացնեն ագրեսիվ կենդանուն: Իսկ բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մոտակա օրերին հեռու մնալ այդ շրջանից:
Կամչատկայի դարչնագույն արջը աշխարհի խոշորագույններից մեկն է: Արուի քաշը հասնում է 700 կիլոգրամի, իսկ մարմնի երկարությունը` երեք մետր: Թերակղզում, վերջին հաշվառման համաձայն, ապրում են ավելի քան 18 հազար գիշատիչ:
PrimaMedia-ի փոխանցմամբ` ամեն տարի գրանցվում են արջի` մարդկանց վրա հարձակման դեպքերի մի ամբողջ շարք: Անցյալ տարի այս գիշատչի հարձակման զոհ է դարձել մեկ մարդ, իսկ նախորդող տարում` երեքը: