Սան Ֆրանցիսկոյի կամուրջը ներկայացել է նոր լույսի ներքո

Սան Ֆրանցիսկոյի տեսարժան վայրերից մեկը՝ Bay Bridge կամուրջը, որը քաղաքը կապում է Օկլենդին, դարձել է աշխարհի ամենամեծ լուսային ինստալացիան: Bay Lights ծրագրի հեղինակը  նկարիչ Լեո Վիլլառեալն է, ով հայտնի է իր լուսային քանդակներով և պատմական շենքերի դիտարժան լուսավորմամբ:

 Bay Lights

Այս  լուսային ինստալացիան յուրօրինակ նվեր դարձավ կամուրջի 75-ամյակին: 25 հազար լուսադիոտային լամպերի աշխատանքը քաղաքին կարժենա օրական $30 դոլար: Ինստալացիայի երկարությունը  2.8  կմ է, իսկ բարձրությունը  (ամենաբարձր կետում) հասնում է  152 մետրի. հայտնում է Bay Lights նախագծի կայքը:

 Bay Lights

Ծրագրի արժեքը կազմում է $8 միլիոն դոլար: Ընդ որում, ակնկալվում է, որ  երկու տարվա ընթացքում լուսավորությամբ կգան հիանալու 50 միլիոն մարդ, այդպիսով, զբոսաշրության շնորհիվ այն քաղաքի գանձապետարանին կբերի $97  միլիոն դոլար:

You might also like