Ապրիլի իրադարձությունները. ո՞ր ուղղությամբ գնել տոմսեր

Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները  (որոնք ոչ հաճախ,  բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:

Ջազային փառատոն Նոր Օռլեանում. ԱՄՆ

Ապրիլի 27-ից մայիսի 5

Jazz Festival in New Orleans, USA

Ջազի հայրենիքում՝ Նոր Օռլեանում, երաժիշտները և երաժշտության սիրահարները հավաքվում են դեռևս հնագույն Ժամանակներից: Ժամանակակից հանրությանը գոհացնելու համար ծրագիրը, բացի ջազից, բլյուզից, ֆանկից և սոուլից, համալրում են նաև փոփ, ռոք և հիփ-փոփ անունները: Այս տարի միջոցառման հյուրերը կլինեն Maroon 5, The Black Keys, Billy Joel, Gipsy Kings, Jeffrey Osborne, Patti Smith և ևս երկու հարյուր երիտասարդ և հեռանկարային կատարողներ: Այս ամենին  կատարյալ  լրացում կլինի հիանալի նորօռլեանական խոհանոցը՝ կծու գամբո ապուրը, վիսկիի սոուսով պուդինգ, ծովախեցգետնով ռավիոլի, կոկորդիլոսի համով երշիկ և մսային համով պաղպաղակ

You might also like