Տարբեր երկրներում ի՞նչ է հնարավոր գնել ԱՄՆ 1 դոլարով: Պարզվում է շատ ու շատ իրեր:
Ավստրալիա. Վիճակախաղի տոմս, որը հնարավորություն կտա շահել երկու շաբաթյա շրջագայություն:
Հորդանան. մեկ տուփ չիփս կամ երկու բաժակ սուրճ ավտոմատից:
ԱՄՆ. Լոս Անջելեսում մեկ դոլարով հնարավոր է շրջել Blue Bus-ով կամ մեքենան կայանել ավտոկայանում մեկ ժամով:
Նիկարագուա. Մեկ շիշ գարեջուր
Արգենտինա. Բուենոս Այրեսում մեկ դոլարով հնարավոր է շրջել ավտոբուսով կամ մետրոյով, գնել բազմաթիվ մրգեր կամ ապարանջան, բուլկի:
Բելիզ. Տապակած բանաններ:
Ինդոնեզիա. Մանադոյում ամերիկյան մեկ դոլարով կարելի է ստանալ լիարժեք ճաշ՝ տապակած հավով, բրինձով, բանջարեղենով, հանքային ջրով և մրգերով:
Մյանմա. Սառույցով սուրճ, 4 տուփ տեղական արտադրության սիգարետ կամ Մարլբորոյի հատիկներ, մալարիայի դեմ հաբեր 17 օրվա համար, 10 պոնչիկ լցոնած, 4 լիտր մաքուր ջուր, Կոկա Կոլա կամ մեկ լիտր տեղական Star Cola, մեկ պամելո, մեկ ժամ ինտերնետ:
Այսպիսով, եթե փնտրում եք վայր, որտեղ հնարավոր է խելքով ծախսել մեկ դոլար, ապա լավագույն վայրերը Վիետնամն է, Թայլանդը և Ֆիլիպպինները: