Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Ֆիլմերի և երաժշտության Sundance փառատոն. Լոնդոն
25-28 ապրիլի
18 լիամետրաժ պրեմիերաներ, 9 կարճամետրաժ ֆիլմեր, ոչ մրցութային փաստավավերագրական ֆիլմեր, հանրահայտ Peaches խմբի մեգաշոու, կենդանի համերգ ակումբներում և մի քանի օգտակար վարպետության դասեր ռեժիսորների և սցենարիստների համար: Լոնդոնյան Sundance փառատոնը դուր կգա նրանց, ովքեր պաշտում են կինոն և աղմկոտ արվեստային երեկոները: Հանգիստ մթնոլորտը հանգեցնում է հաճելի շփման, անհրաժեշտ ծանոթների ձեռքբերման և ներկայացված ֆիլմերի բուռն քննարկման: