Տարբեր երկրներում ի՞նչ է հնարավոր գնել ԱՄՆ 1 դոլարով: Պարզվում է շատ ու շատ իրեր. սկսած «ձկնային պեդիկյուրից», մինչև 40 հատ լորի ձու:
Իտալիա. Մեկ շիշ էժան գինի, մեկ կիլոգրամ սպագետտի կամ 6 շիշ հանքային ջուր, մեկ ցավազրկող հաբ, որը կօգնի էժանագին գինուց առաջացած գլխացավերի ժամանակ:
Կոլումբիա. Բոգոտայում մեկ բաժակ սուրճ և թարմ բուլկիներ:
Հարավային Կորեա. Սեուլում մեկ դոլարով հնարավոր է շրջագայել ավտոբուսով կամ մետրոյով:
Թայլանդ. Մեկ գալլոն խմելու ջուր (4 լիտր), 1.5 լիտր հանքային ջուր, մեկ ժամ բջջային հեռախոսով զրույց (իհարկե միայն տեղական համարներ զանգ կատարելը), Bangkok Post անգլիական թերթը, երեք չափաբաժին Dairy Queen փափուկ պաղպաղակ, մեկ ափսե կանաչ թայական կարրի բրինձով, մեկ լիտր բենզին, մի քանի կիլոմետր երթևեկություն տաքսիով, երկու լիտր «Կոկա-Կոլա»:
Եգիպտոս. Մեկ չափաբաժին koshary plate, որը ներառում է բրինձ, մակարոն, տապակած սոխ, ոսպ, ինչպես նաև պոնչիկ կամ ֆալյաֆել:
Հնդկաստան. Կալկաթայում մեկ դոլարով հնարավոր է կարգին սնվել:
Կոստա-Ռիկա.Հնարավոր է գնել պապայա, անանաս կամ ձմերուկ:
Պորտուգալիա. Մեկ էսպրեսսո (բայց ոչ օդանավակայանից):
Լաոս. Մեկ սառեցված Lao գարեջուր, մեկ սենդվիչ բեկոնով և պանրով, 4 հատ զուգարանի թուղթ, երկու բաժակ եփած սուրճ, 16 միջին բանան, մեկ ժամ ինտերնետ ծառայություն (տուրիստական վայրերում կես ժամ), 3 լիտր խմելու ջուր, երկու կրուասան: