Իտալիա. Պիցցայի աշխարհի առաջնություն կանցկացվի Պարմայում

Պարմայում ապրիլի 15-ից 17-ը կանցկացվի  Պիցցայի  22-րդ միջազգային առաջնությունը՝ կազմակերպված «Իտալական պիցցա և պաստա» պարբերականի կողմից: Մինչ այս այս միջոցառումը հաջողությամբ անցկացվում էր Պարմա նահանգի Սալսոմաջորե-Տերմե փոքրիկ քաղաքում, սակայն նրան մասնակցել ցանկացողների աճող թիվը և ներկայացվող ուտեստների բազմազանությունը ստիպել են ընդլայնել առաջնության շրջանակը և  տեղափոխել այն  17 հազար քառ. մետր տարածք զբաղեցնող Պարմայի Palacassa ցուցահանդեսային կենտրոն:

Pizza

Պիցցայի միջազգային առաջնության են ժամանում աշխարհի ամենատարբեր վայրերից՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, Աֆրիկյան երկրներից: Անցած տարի միջոցառման համար գրանցվել է 450 մասնակից մրցույթի 10 անվանակարգերում: Առաջնության օրերին Պարմայում կանցկացվի ևս մեկ կարևոր իրադարձություն՝ կապված Իտալիայի կարևոր ուտեստներից մեկի հետ՝ Պիցցայի միջազգային սրահ «Pizza World Show»:

Pizza World Show

You might also like