Հավայան կղզիներում կորած տեսախցիկը դուրս է լողացել Թայվանում

Թայվանի լողափ է դուրս եկել տեսախցիկ, որը մի զբոսաշրջուհի կորցրել է 2007 թվականին Հավայան կղզիներում: Տեսախցիկը, որը «հաղթահարել է» վեց հազար կիլոմետր ճանապարհ, ծածկված է եղել ջրիմուռներով և խխունջներով, բայց նրա ջրակայուն պատյանը չի վնասվել: Մարտի սկզբին  տեսախցիկը գտել է  China Airlines ավիաընկերության  աշխատակիցը  և գտածին շատ լուրջ վերաբերմունք ցուցաբերել:

Lost camera

Նա ոչ միայն դիտել է նկարները, որպեսզի պարզի, թե ով  է  սեփականատերը, այլև ստեղծել է ինտերնետային էջ, որտեղ առաջարկել է բոլորին պարզել, թե ով է Հավայան տեսարանների ֆոնին լուսանկարված կինը: Այս իրադարձությունը գրավել է նաև հեռուստաընկերությունների և մամուլի ուշադրությունը. հայտնում է Usatoday.com-ը: Արդյունքում զբոսաշրջուհին գտնվել է: Ջորջիա նահանգից ամերիկուհի Լինդսի Սկալանը զարմացել է, երբ ստացել է բազում նամակներ իր գտնված տեսախցիկի մասին:

Lost camera

Նա պատմել է, որ Հավայան կղզիներ այցելել է առաջին անգամ և շատ է վրդովվել, որ այնտեղին լուսանկարներ  բերել չի հաջողվել: Բայց տեսախցիկի գտնվելով  Լինդսիի հաջողությունը չի սահմանափակվել. China Airlines ավիաընկերությունը հայտարերել է այն մասին, որ կվճարի նրա թռիչքի և Թայվանում բնակության համար, որպեսզի նա գա և  վերցնի տեսախցիկը և անձամբ շնորհակալություն հայտնի գտնողին:

Lost camera

You might also like