Մոնակո. Իշխանությունը կսկսի ընդլայնվել

«Monaco Matin»-ին տված  հարցազրույցում Ալբերտ II-ը հայտարարեց  Մոնակոյի իշխանության տարածքի ընդլայնման մտադրության մասին՝ կառուցելով 5-6 հա տարածքով արհեստական թերակղզի: Թերակղզին կկառուցվի Միջերկրական ծովում` դքսության արևելյան ափին՝ Grimaldi Forum հսկայական կոնֆերանս կենտրոնի կողքին:

Monaco

2008 թվականին Մոնակոյում հրաժարվեցին թերակղզու կառուցումից ֆինանսական ճգնաժամի պատճառով և  վախեցան նաև, որ շրջակա միջավայրի պահապանները կընդդիմանան թերակղզու կառուցմանը, որը պետք է կառուցվեր ծովային արգելանոցից քիչ հեռու:

Monako princas Albertas II

Ալբերտ II-ը հայտարարել է, որ կղզում կկառուցեն ցածրահարկ շենքեր, որոնք կշրջապատվեն կանաչ գոտիներով: Մոնակոյի իշխանությունները հույս ունեն, որ թերակղզու կառոցման հաշվին իշխանությունը յուրաքանչյուր 10 տարին մեկ կստանա 350 հազար քառ. մ օգտակար տարածք. հայտնում է Turystyka-ն:

You might also like