Ֆրանսիա. Ելիսեյան դաշտերով հակագազո՞վ զբոսնելու ժամանակն է

ԵՄ-ն 2013 թվականը հայտարարել է «Օդի տարի», բայց դժվար թե դա վերաբերվի Փարիզին, որտեղ, համաձայն Airparif-ի զեկույցի, օդի աղտոտվածության մակարդակը նորմայից բարձր է, իսկ զբոսարջիկների համար ամենագրավող վայրերից մեկը`Ելիսեյան դաշտերը, զբաղեցնում է աղտոտված վայրերի ցանկի գլխավոր հորիզոնականը: Օդի աղտոտվածության պատճառներից մեկը շրջանաձև ճանապարհներն են, որտեղով օրական  250 000 հազար ավտոմեքենա է երթևեկում:

The Champs-Elysees

Քաղաքի հարավային հատվածի   Porte d’Orléans-ի մոտ գտնվող Place Victor-et-Helene Basch-ը   գտնվում է առաջին  հորիզոնականում, որին հաջորդում է Ելիսեյան դաշտերը, որտեղ հազարավոր մարդիկ ամեն օր  գնումներ են կատարում Փարիզի ամենահայտնի խանութներից, ցավոք, ամեն օր  այդ պողոտայով երթևեկող 80 000 ավտոմեքենաների հետ միասին: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է մեկ այլ տեսարժան վայր` Place de l’Opéra-ն, իսկ չորրորդում` Օսման ծառազարդ զբոսայգին՝ մեծ խանութների տունը: Airparif ընկերության փոխտնօրեն Կարին Լեգերը Le Figaro-ին ասել է, որ չնայած աղտոտվածության մակարդակը 2012 թվականին նախորդ տարիների համեմատ նվազել է՝ ընդհանուր առմամբ այն մնում է անփոփոխ:

You might also like