Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Ազգային թանգարանային հանգստյան օրեր. Նիդեռլանդներ
6-7 ապրիլի
Երկու օր Հոլանդիայի բոլոր թանգարանները (իսկ դրանք մոտավորապես 400-ն է) բացում են իրենց դռները այցելուների համար: Բացի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներին անվճար և անարգելք մուտք գործելուց, հյուրերին սպասվում է նաև հատուկ ծրագիր, անվճար գիդեր և այլ բոնուսներ: Ամենահայտնի թանգարանների միջև կստեղծվի լրացուցիչ տրանսպորտային միջոց, այնպես որ մեկ օրվա մեջ հնարավոր կլինի այցելել մի քանի թանգարան:
Շարունակելի…