Անցյալ երկուշաբթի Բրիթնի Սփիրսը մի ամբողջ օր անցկացրել է Մալիբուի լողափին: Նա կրել է փոքրիկ լողազգեստ և չի թաքնվել պապարացիներից: 31-ամյա աստղը, ով դեռ վերջերս դժգոհում էր, որ իր «մարմինն ամբողջությամբ փոխվել է» 2005 և 2006 թվականներին երեխաների ծնունդից հետո, կարծես թե այսօր գոհ է իր մարմնի կառուցվածքից:
Երգչուհու կազմվածքն իրոք ձգված տեսք ունի. նշում է Usmagazine.com-ը: Ինքը՝ երգչուհին անընդհատ «կորցրել է» լողազգեստի վերևի հատվածը՝ միևնույն ժամանակ չթեքվելով լուսանկարիչներից: Սա լիովին շոու-բիզնեսի ոճի մեջ է առհասարակ, Բրիթնիինը՝ մասնավորապես:
Շատ աստղեր գնում են ցանկացած սադրանքի, միայն թե նրանց մասին խոսեն: Մի քանի տարի առաջ երգչուհին բազմիցս հայտնվել է հասարակության մեջ ցնցող տեսքով, մինչև անգամ՝ ներքնազգեստի բացակայությամբ: