Հելսինկիի հյուրանոցը առաջարկում է կենվորի աշխատանք

Հելսինկիի հյուրանոցը հայտարարել է «պրոֆեսիոնալ կենվորի»  թափուր աշխատատեղի մասին, ում պարտականությունների մեջ կմտնի վերանորոգումից հետո սենյակների փորձարկումը: Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված  Hotelli Finn հյուրանոցը առաջարկում է 35-օրյա պայմանագիր: Վերանորոգված սենյակների փորձարկումից բացի աշխատակիցը պետք է հյուրանոցի մասին  իր տպավորություններով կիսվի բլոգներում: Թեկնածուին առաջադրվող հիմնական պահանջներն են ֆիներենի, անգլերենի և ցանկալի է ռուսերենի  իմացությունը: Աշխատակցի որոնումը կտևի մինչև ապրիլի վերջ:

 Sleeping in Hotel Room

Նա պետք է աշխատանքի անցնի մայիսի  17-ից. գրում է CBSNews.com-ը:  Հյուրանոցի տնօրեն Տիո Տիկկայի խոսքերով՝ սա երազանքի աշխատանք է: Ֆինլանդիայից բացի նման աշխատանք ոչ մի երկրում չեն առաջարկում:  Համանման աշխատանք կա միայն Ավստրալիայում. այնտեղ այն առաջարկում է Տուրիզմի նախարարությունը: «Պրոֆեսիոնալ կենվոր» աշխատանքի ընդունելու միտքը ծնվել է, երբ հյուրանոցի մենեջերը մտածել է, թե ինչպես գրավել մարդկանց դեպի հյուրանոց վերանորոգումից հետո: «Երազանքի աշխատանք» ստանալու  ցանկություն է հայտնել արդեն 500 մարդ, որոնցից շատերը հետաքրքրել են գործատուին:

You might also like