Մեծ Բրիտանիայից 31-ամյա զբոսաշրջիկը ձեռբակալվել է զբոսաշրջային ոստիկանության կողմից Լուքսորում, այն բանից հետո, երբ բոլորի աչքի առջև հանել է հագուստը և մերկապար հիշեցնող շարժումներ արել: Կնոջը տեղափոխել են Լուքսորի հիվանդանոցներից մեկը, իսկ մի քանի անգամ փախուստի փորձ կատարելուց հետո, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, նրան տեղափոխել են Ասուանայի մեկ այլ բժշկական հաստատություն: Լուքսորը քաղաք է Վերին Եգիպտոսում` Նեղոսի արևելյան ափին: Այստեղ են գտնվում բազմաթիվ կարևորագույն հնագիտական վայրեր: Դա մասնավորապես հանրահայտ Լուքսորի տաճարն է՝ կառուցված Ամոն աստծու պատվին և Ռամզես II-ի արձանը: Ինչպես հայտնում է Ahram.org-ն՝ այդ օրերին Լուքսորում 35 աստիճան շոգ էր: Սակայն զբոսաշրջիկի պահվածքը ցույց է տալիս, որ նա մերկացել և պարել է ոչ եղանակի պատճառով: