Like խորհրդանշի հսկա հուշարձանը կտեղադրվի Լիտվայում

Լիտվայում կհայտնվի  հսկա քանդակ, որը պատկերում է Like խորհրդանիշը, որը կիրառվում է Facebook սոցիալական ցանցում: Այդ կերպ տեղական պաշտոնյաները ակնկալում են բարձրացնել երկրի գրավչությունը, առաջին հերթին՝ երիտասարդ «առաջադեմ» զբոսաշրջիկների շրջանում: Այս հուշարձանն իրենց տարածքում տեղադրելու ցանկություն են հայտնել արդեն չորս քաղաք՝ Վիլնյուսը, Դրուսկինինկայը, Կաունասը և Պալանգան. հայտնում է  Lenta.ru -ն:

Like

Դրուսկինինկայը, մասնավորապես, առաջարկում է «լայքը» տեղադրել լճի մոտ: Քանդակի հավանական չափերը դեռ հայտնի չէ: Հաղորդվում է միայն այն, որ  Like ճարտարապետական քանդակը կլինի «ամենամեծը աշխարհում»: Նրա տեղադրման վայրը կընտրվի քվեարկության արդյունքում, որը կանցկացվի տարբեր սոցիալական ցանցերում երեք լեզուներով՝ լիտվերեն, ռուսերեն և անգլերեն:

Like

Նախագծի և նրա տեղակայման ընտրության գործընթացը կտևի 12 ամիս: Like խորհրդանիշը առաջին անգամ չէ, որ օգտագործվում է համացանցի սահմաններից դուրս: «Լայք» կոճակը կարելի է սեղմել ֆիննական ավտոբուսներում, ինչպես նաև  Շվեյցարիայում  Facebook-ի տվյալների կենտրոնի մոտ տեղադրված է հուշարձան՝ ողջ աշխարհում հայտնի ձեռքի նշանի տեսքով:

You might also like